ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կայանար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը հանդիպմանը։
Թուրքական ԶԼՄ-ներն էլ գրում են, որ Թուրքիայի նախագահը ևս չի մեկնի Իսպանիա: Այցը հետաձգվել է, քանի որ նա մրսել է։
Երկու տեղեկություններն էլ դեռ պաշտոնապես չեն հաստատվել։
Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին հանդիպում էր նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ մեկնել էր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել` հանդիպելու Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, որպեսզի նախապատրաստեն Գրանադայում նախատեսված հանդիպումը։