ԱԽ քարտուղարն ու ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը։ Այս մասին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մտքեր ենք փոխանակել Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ»,– գրել է նա։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: