ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք մայրցամաքում՝ Հարավային Ամերիկա, Եվրոպա և Աֆրիկա։ Տեղեկությունը հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ)։
Որոշումն այսօր կայացրել է ՖԻՖԱ-ի խորհուրդը։ Մրցաշարի խաղերն առաջին անգամ կհյուրընկալեն վեց երկրներ՝ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը, Մարոկկոն, Իսպանիան ու Պորտուգալիան։ Արգենտինացիները, պարագվայցիները և ուրուգվայցիներն իրենց խմբային փուլի մեկնարկային խաղերը կանցկացնեն հարազատ երկրներում։ Համաշխարհային առաջնության խաղերի մեծ մասը կանցկացվի Մարոկկոյի, Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում։
«Ամբողջ ֆուտբոլային աշխարհը ներկայացնող ՖԻՖԱ–ի խորհուրդը միաձայն որոշեց առավելագույնս պատշաճ կերպով նշել առաջնության հարյուրամյակը։ Առաջնությունն առաջին անգամ կայացել է 1930 թվականին Ուրուգվայում։ Տոնախմբությունը կանցկացվի Հարավային Ամերիկայում, իսկ երեք հարավամերիկյան երկրներ՝ Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը, մեկական խաղ կանցկացնեն», - նշել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։
Նշենք, որ մրցաշարի անցկացման համատեղ հայտեր էին ներկայացրել Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Եգիպտոսը, ինչպես նաև Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան։