Ովքե՞ր են հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. Պետրակովը հրապարակել է ցանկը

Առաջիկա օրերին հավաքականը կհանդիպի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան խաղի և Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 12-ին հավաքականը ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ:
Իսկ հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Ովքեր են Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆավորիտները. Գրիգորյանը` հայկական ֆուտբոլի և իր մասինhttps://armeniasputnik.am/20231001/66660478.html