Թուրքիան կարող է անդրսահմանային գործողություն իրականացնել ՔԱԿ-ի զինյալների դեմ. ԶԼՄ-ներ

Արխիվային լուսանկար
Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել է 2015-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան կարող է անդրսահմանային գործողություն իրականացնել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ, գրում է Hürriyet թերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խորհրդարանում նախագահ Էրդողանն ասել է. «Թող «մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» բառերը ձեր ականջներում լինեն»․․․ Նախագահ Էրդողանի և ազգային պաշտպանության նախարար Գյուլերի հայտարարություններից հետո օրակարգում հայտնվել է այն հարցը, թե արդյոք անդրսահմանային գործողություն կկազմակերպվի:
Նշվում է, որ նույն օրը ՔԱԿ-ի ահաբեկչական հարձակմանն ի պատասխան իրականացված գործողությունը պատժիչ էր, սակայն անդրսահմանային գործողությունը կարող է իրականացվել, եթե դա Թուրքիային պետք լինի: Ընդգծվում է դրա անցկացման հնարավորությունը։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել Թուրքիայի կողմից սահմանված ժամկետում»-գրում է պարբերականը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան անցած կիրակի հայտնել էր Անկարայի կենտրոնում նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել էր ինքն իրեն, մյուսը չեզոքացվել էր: Փոխհրաձգության ընթացքում ոստիկանության երկու աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել։ A Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիայում արգելված ՔԱԿ-ը ստանձնել է ահաբեկչության փորձի պատասխանատվությունը: Այս իրադարձություններից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնեց Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի գրոհայինների օբյեկտներին օդային հարվածների և քսան օբյեկտի ոչնչացման մասին:
Իրանում ձերբակալել են Ամինիի մահվան տարելիցին ընդառաջ դիվերսիաներ կազմակերպողների
Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վաղուց արդեն վեճի առարկա է Բաղդադի և Անկարայի միջև, վերջինս այդ ներկայությունն արդարացնում է Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։