Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ո՞վ է նա

Ստեփանակերտ
Լրատվամիջոցը որոշ մանրամասներ է պարզել Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ նշանակված անձի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am–ը։
«Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է»,– նշված է կայքում։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։
Նշվում է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսանյութեր էին տարածվել, որոնցում Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե իրենց տնօրենն ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։