«Ռոսիա սեգոդնյա»–ում ԱՊՀ երկրների մեդիաֆորում կանցկացվի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ին Մոսկվայում կայանալիք «Փոփոխվող աշխարհում մեդիայի զարգացումը» երկրորդ ֆորումը նվիրված կլինի ԱՊՀ անդամ երկրներում լրատվամիջոցների ընթացիկ վիճակի և գործունեության հեռանկարների վերլուծությանը։
Միջոցառումը ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության աջակցմամբ կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը։
Ֆորումում ելույթ կունենան «Ռոսիա սեգոդնյա»–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը, Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը, Ինտերնետի զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գորեսլավսկին, Ինտերնետի անվտանգության լիգայի տնօրեն, Կորած և տուժած երեխաների օգնության ազգային մոնիտորինգային կենտրոնի գործադիր տնօրեն Եկատերինա Միզուլինան, ՄՊՀ լրագրության ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիայի ինստիտուտի տնօրեն, հեռուստահաղորդավար Էռնեստ Մացկյավիչուսը և այլք։ Քննարկումներին կմասնակցեն քաղաքական էլիտայի, ԶԼՄ–ների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Ֆորումի լիագումար նիստը նվիրված կլինի միջազգային լրագրությանը, տեղեկատվական անվտանգությանը և ԱՊՀ երկրներում տեղեկատվական և քաղաքական դաշտերում փոխգործակցությանն առնչվող խնդիրներին։ Թեմատիկ նստաշրջանների ընթացքում նախատեսվում է քննարկել մեդիաոլորտում արհեստական բանականության ապագան, Telegram ալիքների վարման արդյունավետ ռազմավարությունները, ԱՊՀ երկրների ռուսալեզու ԶԼՄ–ների զարգացումը և թվային դարաշրջանում ոլորտային ֆակուլտետների ուսանողներին նախապատրաստելու առանձնահատկությունները։
2022 թվականին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացված ԱՊՀ երկրների մեդիաֆորումին մասնակցել էր 300 լրագրող, քաղաքական գործիչ և փորձագետ Ռուսաստանից, ինչպես նաև մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրներից։
Միջոցառման պաշտոնական կայքը։ ԶԼՄ–ների և մասնակիցների գրանցումը հասանելի է հետևյալ հղումով։