Փաշինյանը Շոլցին շնորհավորել է Միասնության օրվա առթիվ և հրավիրել Հայաստան

ՀՀ վարչապետն ուղերձում բարձր է գնահատել Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Միասնության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին և հրավիրել նրան Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ուղերձում ասվում է, որ Հայաստանի համար Գերմանիան վստահելի և կայուն գործընկերներից է, ինչպես նաև Հայաստան–Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը։
«Ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ»,– ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը շեշտել է` Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման գործընթացում։ Նա նաև ընդգծել է Շոլցի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։
Պատրանքների գիրկը չպետք է ընկնել. քաղաքագետը` Փաշինյան–Շոլց հանդիպման մասին
Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ հայ և գերմանացի ժողովուրդների: