Կիևը ևս 6-8 շաբաթ ունի հակահարձակման համար. Սպիտակ տուն

Ջոն Քիրբի
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը կարծում է, որ Կոնգրեսը պետք է օպերատիվ կերպով աջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցների հատկացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինային վեցից ութ շաբաթ է մնացել՝ հակահարձակման փորձերը շարունակելու համար, քանի դեռ եղանակային պայմանները չեն վատթարացել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Եղանակը մեր ընկերը չէ։ Մեզ մնացել է 6-8 շաբաթ մինչ այն պահը, երբ իրավիճակն ավելի ծանր կդառնա», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա ցրտի պայմաններում կիևյան հակահարձակումը շարունակելու հնարավորությունը։
Քիրբին ավելացրել է, որ այդ կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսը պետք է օպերատիվ կերպով աջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցների հատկացմանը:
Հիշեցնենք` ուկրաինական հակահարձակումը սկսվեց հունիսի 4-ին, իսկ երեք ամիս անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստեց` «հակահարձակումը» ձախողում էր, Ուկրաինան «ամեն գնով արդյունքի հասնելու» փորձերի ժամանակկորցրել է 71,5 հազար զինվորական։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ նպատակներին չեն հասել:
ԱՄՆ–ն շուտով կհայտարարի Ուկրաինային նոր օգնության մասին. Սպիտակ տուն