ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել են, 7–ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրու և Մարալիկի բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
«Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա»,– նշվում է կայքում։
Վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզ չէ: Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնեց, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:
Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային,