Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են յոթ մեդալ

Հայաստանի ներկայացուցիչները Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում
Մրցաշարն անցկացվել Է Հունաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանի Ամինդեոն քաղաքում անցկացված ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են յոթ մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
Մրցաշարում միակ ոսկե մեդալը նվաճել է Գառնիկ Հմայակյանը: Ավետ Շահինյանը և Ժորա Գևորգյանը դարձել են արծաթե մեդալակիր։ Մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են դարձել պատանի ձյուդոյիստներ՝ Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարկիսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը:
Արման Խեչոյանն ու Լևոն Գիլոյանն էլ գրավել են 5-րդ տեղը
Նշենք, որ ամինդեոնում ձյուդոիստների Մրցաշարն անցկացվել Է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը: