Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը. արխիվային լուսանկար
Ադրբեջանական ԶԼՄ–ները հաստատում են Արցախի նախկին 2 նախագահներին և Արցախի ԱԺ նախագահին ձերբակալելու լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007) և Բակո Սահակյանը (2007-2020), ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թե ինչ մեղադրանք է ներկայացվել նրանց, առայժմ հայտնի չէ։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։
Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։