Արցախահայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն կշնորհեն. բանաձև է ընդունվել

Փարիզ
Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները։ Դատապարտում է նաև սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։