Արայիկ Հարությունյանը նույնպես ձերբակալվել է. ադրբեջանական ԶԼՄ–ներ

Արայիկ Հարությունյան
Արցախում բարձր պաշտոններ զբաղեցրած և Ադրբեջանի կողմից ձերբակալված անձանց թիվը դարձավ 8։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա շուտով կտեղափոխվի Բաքու։
Նույն լրատվամիջոցները քիչ առաջ տեղեկացրել էին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007) և Բակո Սահակյանը (2007-2020), ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են և տեղափոխվել Բաքու։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։
Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։