ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 100 անգամ գնդակոծել են Բելգորոդի մարզի տարածքը, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բոգուն-Գորոդոկ գյուղում ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել մասնավոր բնակելի տան վրա։ Տուժել է տանտերը։ Նախնական ախտորոշմամբ՝ նա գլխուղեղի կոնտուզիայով և բարոտրավմայով տեղափոխվել է Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել է նա Telegram–ում։
Գլադկովի խոսքով՝ Ժուրավլևկա գյուղում անօդաչուից մեկ բեկորային զինամթերք է նետվել, գյուղի ուղղությամբ արձակվել է 8 հրետանային արկ, Շչետինովկա գյուղի ուղղությամբ՝ 2 նռնականետ: Վալույկիի քաղաքային օկրուգում Բաբկա ագարակի երկայնքով արձակվել է ՀԿՌՀ-ի 41 արկ և 4 ականանետային արկ։ Վոլոկոնովսկի շրջանի Պլոտվյանկա ագարակի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 7 ականանետային արկ, Ստարի ագարակի ուղղությամբ՝ 5 նռնականետ։
Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։