Սյունիքի մասին Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը փոխվում է, նպատակը` դժվար թե. քաղաքագետ

Թուրքիան և Ադրբեջանը կարող են ինչ–ինչ ազդակներ ստանալ ուժի տարբեր կենտրոններից, բայց դա չի ազդի նրանց երկարաժամկետ ծրագրերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվում է, բայց դրա հետ կապված ծրագրերը` ոչ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Արթուր Խաչիկյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա ընդգծել էր` եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։
Թուրքիան սպասում է «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի խոստումների կատարմանը․ Էրդողան
Խաչիկյանի կարծիքով` հնարավոր է, որ Իրանից, Ռուսաստանից կամ Արևմուտքից ինչ–ինչ ազդակներ են ստացվել, որոնք զսպում կամ փոխում են Բաքվի և Անկարայի հռետորաբանությունը։
«Կլինի դա երկարաժամկետ, թե ոչ` չգիտեմ։ Հավատալ նրանց բառերին... Մի բան չի փոխվում` նպատակը նույնն է` Թուրքիան և Ադրբեջանը միավորել»,– ասաց Խաչիկյանը։
Երևանը հայտարարում է, որ Սյունիքի սահմանները «կարմիր գիծ են», բայց դրա հետ մեկտեղ ո՛չ համապատասխան դիվանագիտական, ո՛չ էլ ռազմական ներուժ չունի։ Խաչիկյանն այն կարծիքին է, որ դժվար թե նմանատիպ պայմաններում որևէ մեկը հարգի այդ գիծը։
Նա ընդգծեց` Ադրբեջանը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվի. Իլհամ Ալիևը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը։
Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը գալիս է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից
Նշենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հերքել է այսպես կոչված «Զագեզուրի միջանցքի» բացման մասին խոսակցությունները` նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի։