Փաշինյանը ԵՄ–ից միջազգային օժանդակություն է ակնկալում ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
ՀՀ վարչապետը Վասիլիսի Մարագոսին հիշեցրել է ԵՄ–ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
«Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է Հայաստան–ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ:
Վարչապետը Մարագոսին հիշեցրել է ԵՄ–ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտության մասին:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ–ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն իր հավատարմագրերը հանձնել է ՀՀ նախագահին 2023 թ. սեպտեմբերի 4–ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Անդրեա Վիկտորինին։
Վասիլիս Մարագոս