ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի որդին՝ Ալեքսանդրը, ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են բուժհաստատությունից:
«Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ընդհանուր վիճակը ծանր է, ինքնուրույն է շնչում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Shot Telegram-ալիքում տեղեկություն էր հայտնվել, որ Շվիդկոյի 43-ամյա որդին Մոսկվայում հոսպիտալացվել է կոտրվածքներով և բաց գանգուղեղային վնասվածքով: Գտնվելով գիտակցության մեջ՝ Ալեքսանդրը ոստիկանությանն ասել է, որ ընկել է մայրաքաղաքի Պրեսնենսկի շրջանում գտնվող Բոլշայա Գրուզինսկայա փողոցի տան շքամուտքի աստիճաններից, սակայն իրավապահները, իբր, չեն բացառում ծեծի վարկածը: