Կյանքը տեղահանումից հետո. արցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են

Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանվելուց հետո անգամ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում ու նոր ընտանիք կազմում։ Նմանատիպ մի պատմություն ունեն արցախցի Սյուզանը և շիրակցի Սերոժը, որոնք այսօր նշանադրվել են։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանը։
Նա լուսանկար է հրապարակել ու գրել. «Արցախցի և շիրակցի երետասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձևավորվում»։
Երիտասարդները ծանոթացել են Արցախում. Սերոժն այնտեղ էր աշխատում։
Արցախից բռնի տեղահանվելով` Սյուզանն իր ընտանիքի, ինչպես նաև սիրելիի հետ եկել է Հայաստան։ Սերոժի ընտանիքն այստեղ հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին ու այս մի քանի օրվա ընթացքում էլ որոշել են նոր ընտանիք կազմել։
Այսօր նրանք նշանադրվել են և ընտանեկան ջերմ մթնոլորտում նշել առիթը։
Վերջին գիշերն Արցախում և ՀՀ եկող վերջին ավտոբուսները. լուսանկարները կպատմեն իրողությունը