Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 18 մարդ անհետ կորել է

Արխիվային լուսանկար
Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի Մուրսիա քաղաքում գիշերային ակումբում երեկույթի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է անհետ կորել: Այս մասին հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ռեբեկա Պերեսը։
«Ցավոք, տեղեկություններ կան, որ… 18 մարդ անհետ կորած է։ Մենք չենք կարող վստահաբար ասել, որ այդ մարդիկ դեռ հրդեհի վայրում են»,-RTVE հեռուստաալիքին ասել է Պերեսը։
Մուրսիայի փոխքաղաքապետը նաև հավաստիացրել է, որ փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները:
Նշենք, որ Մուրսիա ինքնավար համայնքի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ` հոկտեմբերի 1-ին գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է մահացել։ Մուրսիայի քաղաքապետ Խոսե Բալեստան եռօրյա սուգ է հայտարարել զոհվածների հիշատակին: