ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն անհրաժեշտ է և կարևոր։ Այս մասին են խոսել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ ԱԽ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտոնյաների հանդիպումը կայացել է Արմեն Գրիգորյանի` Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը։
Առանձնահատուկ կարևորվել է տնտեսական փոխգործակցությունը:
Արմեն Գրիգորյանի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրանում է, նա արդեն հանդիպում է ունեցել նաև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանի հետ։