ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը մահապատժի է դատապարտվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ։
Յասին Հուսեյնզադեի նկատմամբ այս որոշումը կայացրել է Իրանի Գերագույն դատարանը։
Հունվարի 27-ին զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել են:

Ավելի վաղ Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավարը հայտնել էր, որ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը «իր դրդապատճառները բացատրել է անձնական և ընտանեկան խնդիրներով»:
Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել էր, որ փորձել է ազատել իր կնոջը, որը, նրա կարծիքով, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում: