ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում:
«Ո՛չ, ամսի 7-ին ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում։ Նախատեսված են աշխատանքային միջոցառումներ, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում էր կայացել։ Եվս մեկ ոչ պաշտոնական հանդիպում էլ տեղի էր ունեցել դեկտեմբերին։