Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 452-ի

Արխիվային լուսանկար
Կարմրուկով վարակվածներից 315-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 452-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 1 մարդ, 287-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 315-ը երեխաներ են, 137-ը` մեծահասակ:
7 օրում վարակվածներից 10-ը երեխաներ են, 4-ը՝ մեծահասակներ։