Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել շախմատի աշխարհի առաջնությունում

Լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Պատանիների մրցաշարում Մամիկոնը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Աղջիկների մրցաշարում Մարիամը վաստակեց 8 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: