ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 40-րդ (2696), Գաբրիել Սարգսյանը, 51-րդ (2686 միավոր), Հրանտ Մելքումյանը 92-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը ՝ 99-րդ (2643) տեղը:
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2839):
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է / 2416 /, Լիլիթ Մկրտչյանը 60-րդը / 2389 /, իսկ Աննա Սարգսյանը ՝ 82-րդը / 2364 /։ Ցուցակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը / 2628 միավոր /: