Ավելի քան 20 մարդ է տուժել Եգիպտոսում ոստիկանության շենքում բռնկված հրդեհի հետևանքով

Արխիվային լուսանկար
Տեղի ունեցածի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Առնվազն 26 մարդ է տուժել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում` համանուն նահանգի վարչական կենտրոնում, անվտանգության վարչության շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
«26 մարդ տեղափոխվել է Իսմայիլիայի բժշկական համալիր, նրանցից 24-ը տուժել են շնչահեղձությունից, 2-ը` այրվածքներից։ Յոթ տուժած օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Այսօր առավոտյան ուժեղ հրդեհ է բռնկվել մի քանի հարկերում, ինչի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է։