Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ

Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ԶՈւ-ն նույն մարզում կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ նաև սեպտեմբերի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ նաև սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում։