ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը Հայաստանից նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշենք, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, Հայաստանի հավաքականի 4 անդամ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը նույնպես հաղթահարել են որակավորման փուլն ու անցել եզրափակիչ (կայանալու է հոկտեմբերի 7-ին և 8-ին)։
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում մրցել է բազմամարտում և հենց դրա արդյունքով էլ նվաճել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր։
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության ԱԱ–ին Հայաստանից մասնակցում է 5 մարզիկ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։