Լեհաստանի մայրաքաղաքում ընդդիմությունը բազմահազարանոց երթ է անում. տեսանյութ

Երթին մասնակցում են ոչ միայն Վարշավայի բնակիչները. կազմակերպիչներն իրենց կողմնակիցներին կենտրոնացրել են նաև այլ շրջաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընդդիմության բազմահազարանոց երթ է տեղի ունենում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երկրում իշխող «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության քաղաքականության դեմ բողոքի երթը կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ իսկ այժմ ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ Դոնալդ Տուսկը:
Նա կոչ է արել միանալ «իրավունքի և արդարության» բոլոր քաղաքական հակառակորդների բողոքին՝ այն անվանելով «միլիոնավոր սրտերի երթ»:
Երթին մասնակցում են ոչ միայն Վարշավայի բնակիչները. կազմակերպիչներն իրենց կողմնակիցներին կենտրոնացրել են նաև այլ շրջաններից։
Մասնակիցներն իրենց հետ բերել են ինչպես Լեհաստանի ազգային դրոշները, այնպես էլ տարբեր կուսակցությունների և քաղաքական միավորումների խորհրդանիշները:
Երթի ուղեկցում են մեծաթիվ ոստիկաններ։ Իրավապահներն առայժմ չեն միջամտում տեղի ունեցողին։
Թե ինչպես Լեհաստանը «պարտության մատնեց» Հիտլերին. սուտը մարդկանց գերելու հատկություն ունի
Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին:
Դրանցում հաղթած քաղաքական ուժը կձևավորի նոր կառավարություն։