Կրասնոդարի երկրամասում ՀՕՊ–ն ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է ահաբեկչության փորձի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կրասնոդարի երկրամասի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում», - ասել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ռուսական ՀՕՊ միջոցները Ղրիմի հարավարևմտյան հատվածում ոչնչացրել են ուկրաինական երկու ԱԹՍ։ Միջադեպի հետևանքով ենթակառուցվածքի վնաս չի եղել։
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա