ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես Հայաստան կմեկնեմ երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3–ին,–խմբ.)»,– հայտարարել է Կոլոննան։
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի, Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Կոլոննան աել էր նաև, որ Ֆրանսիան խորացրել է ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։