Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այլևս որևէ ակնկալիք չունի Եվրամիությունից

Թուրքիայի նախագահը զգուշացրել է, եթե ԵՄ–ն չհրաժարվի «անարդար դիրքորոշումից», կկորցնի Անկարայից որևէ բան ակնկալելու իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը որևէ բան չի սպասում Եվրոպական միությունից։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
«Մենք կատարել ենք ԵՄ–ին տված բոլոր խոստումները, իսկ նրանք չեն կատարել գրեթե ոչ մեկը։ Մեր երկրի նկատմամբ ԵՄ–ի կանխակալ վերաբերմունքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանք անարդար են վարվում մեր երկրի նկատմամբ, անտեսում են իրենց սկսած գործընթացները։ Թուրքիան որևէ ակնկալիք չունի ԵՄ–ից», – խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է Էրդողանը։
Նրա խոսքով` ԵՄ–ն պետք է հրաժարվի Անկարայի նկատմամբ «անարդար դիրքորոշումից» հատկապես վիզաների հարցում։
«Եթե նրանք չանեն դա, լիովին կկորցնեն մեզնից որևէ բան ակնկալելու իրավունքը», – ասել է Թուրքիայի առաջնորդը։
Վերջին 50 տարիներին Թուրքիային թողել են ԵՄ-ի դռների մոտ. Էրդողան
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ում Շվեդիայի ելույթը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիային կընդունեն ԵՄ։ Ավելի ուշ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել էր «հնարավորինս արագ» թուրքական խորհրդարան ուղարկել թղթերը Շվեդիայի հայտը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես ԵՄ անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցության գործընթացի ակտիվացմանը։
1963 թվականին Թուրքիան ԵՄ–ի (այն ժամանակ` Եվրոպական տնտեսական միություն) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987 թվականին անդամակցության հայտ ներկայացրել։ Սակայն անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվեցին միայն 2005 թվականին, ընդ որում, դրանք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց են բանակցային դոսյեի 35 գլխից 16-ը։ ՄԱԿ–ի ԳՎ–ին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ–ի ճանապարհները «կարող են բաժանվել»։
Կան խմբեր, որոնք ուզում են թունավորել Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները. Էրդողան