Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետություն բերող վերջին ավտոբուսները Ստեփանակերտից շարժվել են այս գիշեր։
Դժվարությամբ ու դառնությամբ իրենց հողն ու տունը լքող մարդիկ մինչև վերջին պահը չէին հարմարվում իրողության հետ և չէին դուրս գալիս հայրենի հողից։
Նրանք իրենց հետ վերցրել էին` ինչ կարող էին և ինչը թանկ էր իրենց համար։
Ավտոբուսները Ստեփանակերտից Գորիս հասան գիշերը` ժամը 2։30։ Գորիսի ընդունման կետում արդեն արցախցիները փորձում են հարմարվել նոր իրողությանն ու նոր պայմաններին։
Արցախի 120 հազար բնակչությունից (վերջին պաշտոնական տվյալներ) Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար մարդ։ Մնացել են շտապօգնության աշխատակիցները, բժիշկները և մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով հրաժարվել են լքել իրենց տները...
Արդեն հոկտեմբերի 2-ին արդեն Ադրբեջանից աշխատանքային խումբ կժամանի Ստեփանակերտ իրավիճակը գնահատելու և Լեռնային Ղարաբաղի մնացած բնակչության հետ «վերաինտեգրման» գործընթացը սկսելու համար։