ՆԱՏՕ-ի հակառակորդը Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է Էրդողանի տեսքով տիկնիկը

Ստոկհոլմը. Արխիվային լուսանկար
Ակտիվիստը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա անցկացնելու թույլտվություն է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Շվեդ Լուկաս Լունդկվիստը, որը դեմ է ՆԱՏՕ-ին, Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց է անցկացրել` հրկիզելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով տիկնիկը: Այս մասին գրում է Atonbladet թերթը։
Ակցիան «նվիրված է» հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանի աշխատանքների մեկնարկին. խորհրդարանը խոստացել էր մոտ ապագայում վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը:
Ցույցն անցկացնելու համար Լունդկվիստը ոստիկանության թույլտվություն է ունեցել։
«Ամեն ինչ ինքս եմ արել։ Ես 180 սմ հասակով տիկնիկ ունեի, որին Էրդողանի պես էի հագցրել։ Եվ վառեցի այն»,- պատմել է նա։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իշխանությունների կողմից թույլատրած ցույցը` ընդգծելով, որ թուրքական հասարակությունն ակնկալում է, որ Շվեդիան ապագայում թույլ չի տա ակցիաներ, որոնք «պարբերաբար վիրավորում են մեր ընտրված առաջնորդներին, ինչպես նաև ահաբեկչական քարոզչություն են պարունակում»։