Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված 10-ը երեխա դեռ վերակենդանացման բաժանմունքներում են

Անահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել են պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Անահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
«Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր»,–հայտնում են գերատեսչությունից։
Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։