ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մինչև սեպտեմբերի 19–ը` Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, ադրբեջանական կողմը օրվա մեջ մի քանի անգամ նմանատիպ ապատեղեկատվություններ էր տարածում թե՛ ՀՀ սահմանի, թե՛ Արցախի վերաբերյալ` փաստացի հող նախապատրաստելով հետագա հարձակման համար։