ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում գտնվող Ամասյա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մահացել է 5 մարդ, վիրավորվել՝ 30-ը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել Մերզիֆոն քաղաքի մոտակայքում։
«Մայրաքաղաք Անկարայից Թոքաթ մեկնող մարդատար ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
30 տուժած հոսպիտալացվել է։