Պայթյուն Անկարայի շենքերից մեկում. կա զոհ

Արխիվային լուսանկար
Միջադեպը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Անկարայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, մեկ մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը:
«Անկարայի Մամակ թաղամասում 6 հարկանի շենքի առաջին հարկում գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Զոհերի մասին տվյալները ճշտվում են։