Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորք
Այս պահին Նյու Յորքի մի շարք փողոցներ հեղեղվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում և համանուն նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով: Որոշումը կայացրել է նահանգապետ Քեթի Հոկուլը։
«Հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում և Հադսոնի հովտում»,- գրել է Հոկուլը Х սոցցանցում:
Նյու Յորքի մի շարք փողոցներ այս պահին հեղեղված են։
Տեղատարափ անձրևները լցվել են Քութայիսի օդանավակայան, վնասներ հասցրել. տեսանյութ
Փակ է օդանավակայանի Լա Գուարդիա տերմինալը։ Դադարեցվել է մետրոյի մի շարք ճյուղերի երթևեկությունը։
Հորդառատ անձրևները Թուրքիայում արտակարգ իրավիճակ են ստեղծել. տները մնացել են ջրի տակ