ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացել է տաք սննդի բաշխման շարժական կետ Արցախից բռնի տեղահանված անձանց համար:
«Շարժական կետն օրական կտրամադրի 2000 բաժին տաք սնունդ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարածքը կընդլայնվի ոչ պարենային ապրանքների պահեստավորման համար։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել աջակցության տրամադրումը ողջ հանրապետությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։