«Մայր Հայաստանն» ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

Դաշինքն իր հայտարարության մեջ նշել է Երևանի ավագանու առաջին նիստին չներկայանալու պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» խմբակացությունը 12 անդամից բաղկացած ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Այդ մասին դաշինքն այսօր հայտարարություն է տարածել։
«Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,– նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք բոյկոտելու են Երևանի ավագանու անդրանիկ նիստը և գնում են Երևանի ավագանու նոր ընտրությունների, քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար։
Հիշեցնենք նաև, որ այսօր «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ևս հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի`Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը`պայմանով, որիր հետ պայմանագիր կնքեն մայրաքաղաքում ամեն երրորդ պաշտոնն իր ներկայացրած ուժին հանձնելու մասին։
«Կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ». Հայկ Մարությանի կուսակցություն
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
2.
«Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության),
3.
«Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
4.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան)
5.
«Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։