ԵԱՏՄ-ում տարվա արդյունքներով տնտեսական աճի արագացում է սպասվում. Գլազև

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը կարծում է, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի համար մեծ ներուժ կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում, տարվա արդյունքներով, տնտեսական աճի արագացում է ակնկալվում: Նման կանխատեսում է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Հայաստանն առաջատար է. ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ երկրներում
Անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճի տեմպերը կհասնեն 3 տոկոսի։
«2022 թվականի երկրորդ կիսամյակում Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը սկսել է վերականգնվել, և 2023 թվականին սպասվում է ԵԱՏՄ պետություններում տնտեսական ակտիվության աճի տեմպերի բարձրացում», - նշված է ԵԱՏՄ պետությունների 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների, հեռանկարների և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում միջոցառումների մասին զեկույցում:
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նման կանխատեսումը բավականին լավատեսական է անվանել։
Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր գործընկերների հետ. Միշուստին
«Տնտեսական աճի ակտիվացման նախադրյալներն են ներդրումային ակտիվության դրական դինամիկայի պահպանումը, բնակչության եկամուտների և աշխատավարձերի ավելացումը, տնտեսության վարկավորման աճը, աշխատաշուկայի բարենպաստ իրավիճակը։ Այս գործոնները կնպաստեն ներքին պահանջարկի բարձրացմանը 2023 թվականի ընթացքում», - Գլազևի խոսքերն են մեջբերում հանձնաժողովում։
Նախարարն ընդգծել է, որ աճի ներուժն ավելի մեծ է, դրա իրականացման համար անհրաժեշտ է դադարեցնել կապիտալի արտահոսքը և ընդլայնել ներդրումների վարկավորումը: