Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը արդիական է մնում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Կրեմլի ներկայացուցչից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կարելի է վերջակետ դնել Բաքվի և Երևանի հակամարտության մեջ որպես պետություն ԼՂ–ի գոյության դադարեցման մասին հայտարարությունից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը շարունակում է արդիական մնալ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, ըստ նրա, ծրագրեր կան տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման, լոգիստիկայի հետ կապված։
«Դա չափազանց կարևոր է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի», – ասել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների հետագա աշխատանքին, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ նրանց հետագա աշխատանքը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետական բոլոր հաստատությունները լուծարելու մասին։ Հրամանն ընդունվել է ելնելով ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակից և ԼՂ ժողովրդի կենսական շահերի և ֆիզիկական անվտանգությունն ապահովելու առաջնահերթություններից։