Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվը մոտենում է 100 000–ի

Արցախից տեղահանվածները
ՀՀ մուտք գործած արցախցիների թիվը երկու ժամում ավելացել է 304-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ ժամը 20։00-ի դրությամբ Արցախից ՀՀ ժամանած անձանց թիվը 98 625 էր։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։