ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հարաբերակայնորեն կայուն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը և դինամիկային և յուրաքանչյուր փոփոխության դեպքում նախկինի նման կիրազեկեն հանրությանը։
Հարցին, թե որ ուղղություններով կան ադրբեջանական զորքերի կուտակումներ, փոխնախարարը չցանկացավ պատասխանել։
«Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում կառավարության նիստում և մեր կողմից հրապաակված տվյալներով։ Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ գրեթե ամբողջ սահմանագծով սահմանային գոտում է հայտնվել և եթե ադրբեջանական զորքերի կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին․մի տեղ մի զինատեսակ ավելի, մի զինատեսակ պակաս․․․կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերակայնորեն կայուն է լարման միտում չի նկատվում»,-ասաց նա։
Նշենք, որ օգոստոսի վերջից Ադրբեջանն ակտիվորեն զինտեխնիկա ու զորք է կուտակում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Իսկ Գեղարքունիքի մարզի մի շարք տարածքներում Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում՝ նախապես ապատղեկատվություն տարածելով` իբր հայկական կողմից կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ։