Ադրբեջանը հաստատում է Լևոն Մնացականյանի ձերբակալության լուրը

Լևոն Մնացականյան
Ադրբեջանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու։
Նշվում է նաև, որ նա ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա։
Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թթ, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանավորման մասին: