Վիտալի Բալասանյանը ձերբակալված չէ. նա հայտնել է իր հասցեն

Վիտալի Բալասանյան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը վստահեցրել է, որ չի էլ փորձել դուրս գալ Արցախից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ոչ միայն չի ձերբակալվել, այլև չի պատրաստվում հեռանալ Արցախից։ Նա այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում։
Երեկ լուր տարածվեց, թե ադրբեջանական կողմը Վիտալի Բալասնյանին ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։
«Ես Արցախում եմ, ուրեմն հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- ասել է նա։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը