ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել Հայաստան: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ», - պատասխանել է Պեսկովը` լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է առաջիկայում այցելել Հայաստան:
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ վերջին անգամ Հայաստան է այցելել 2022 թվականին։ Նա Երևան էր ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։