ԼՂ–ից տեղահանված ու առանց փաստաթուղթ մնացած ՌԴ քաղաքացիները կարող են դիմել դեսպանատուն

Տեղահանված արցախցիները. Արխիվային լուսանկար
ՀՀ–ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը կօգնի վերականգնել փաստաթղթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են իրենց ՌԴ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը, կարող են դրանք վերականգնել դիմելով ՀՀ–ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
ՌԴ քաղաքացիները պետք է կապ հաստատեն հյուպատոսական բաժնի հետ` զանգահարելով +374 77 495 001 թեժ գծին կամ ուղարկելով նամակ consarmenia@mid.ru հասցեին (նշելով «փախստական ԼՂ-ից»):
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Վերջին օրերին արդեն 75 500 բռնի տեղահանված արցախցի եկել է ՀՀ։